Մենք երեկ տեղեկացրել էինք, որ Հնդկական օվկիանոսում շրջվել է մոտ 200 մարդ տեղափոխող նավը։ Ինչպես հաղորդում է ITAR-TASS գործակալությունը, ավստրալիական և ինդոնեզական նավաստիներին հաջողվել է փրկել 110 հոգու։ Այս մասին հայտարարել է Ավստրալիայի ներքին գործերի նախարար Ջեյսոն Քլերը։
Հաղորդվում է, որ բոլոր փրկվածները տղամարդիկ են: Փրկվել է նաև 13-ամյա մի պատանի։ Նավաստիները հայտնաբերել են ևս 3 դի։ «Այժմ սկսվում են կրիտիկական ժամերը, սակայն մարդկանց փրկելու հույսեր դեռ կան»,- ասել է Քլերը։ Հայտնի է, որ նավը տեղափոխում էր 200 շրիլանկացիների, որոնք փորձում էին ապաստան գտնել Ավստրալիայի կղզիներից մեկում։









































