Միջազգային ճգնաժամային խումբը տեղեկացնում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բախումները, որոնց պատճառով այս ամիս 10 զինվոր էր զոհվել, հնարավոր է շատ արագ վերաճի պատերազմի մի տարածաշրջանում, որտեղ British Petroleum-ը և այլ նավթային խոշոր ընկերություններ 35 միլիարդ դոլարի ներդրումներ են կատարել:
ICG Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրի ղեկավար Սաբինա Ֆրեյզերը Bloomberg businesswork-ի Ստամբուլից հաղորդել է, որ զինադադարը շատ թույլ է վերահսկվում Ադրբեջանի և Հայաստանի կողմից, չկա նաև անհրաժեշտ մակարդակի միջազգային վերահսկողություն:
Bloomberg businesswork-ը հիշեցնում է, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև սկսված պատերազմի պատճառների մասին՝ նշելով որ 1991-1994թթ. Պատերազմը խլել է ավելի քան 30 հազար մարդու կյանք՝ Հայաստանի հսկողության տակ թողնելով Ղարաբաղն ու ադրբեջանական 7 շրջաններ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաճախ խոսում, որ Ադրբեաջանն իրավունք ունի օգտագործել իր ռազմական ներուժը՝ վերադարձնելու իրեն պատկանող տարածքները, եթե խաղաղ բանակցությունները ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի միջնորդությամբ ցանկալի արդյունք չտան և ձախողվեն:
Ֆրեյզերը լրատվամիջոցին հայտնել է, որ Հայաստանն ու Ադրեբջանը պատրաստվում են երկարատև պատերազմի:
Եթե մեծամասշտաբ պատերազմական գործողությունները վերսկսվեն, պատերազմը տևական կլինի, քանի որ կողմերից ոչ մեկը մեծ առավելություն չունի մյուսի նկատմամբ: Ֆրեյզերը ավելացրել է նաև, որ դեռևս պարզ չէ, թե ինչպես այս ամենին կարձագանքեն Ռուսաստանն ու Թուրքիան, քանի որ նրանք հնարավոր է ներգրավվեն հակամարտության մեջ, ապահովելով անվտանգության ապահովման պարտավորությունները, որոնք Ռուսաստանը ստանձնել է Հայաստանի, իսկ Թուրքիան՝ Ադրբեջանի առջև:
Ռուսաստանը ռազմակայն ունի Հայաստանում`Գյումրիի շրջանում և պարտավորվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում օգնության հասնել Հայաստանին ռազմական վտանգի դեպում: Ադրբեջանն իր հերթին էթնիկ, քաղաքական և տնտեսական կապեր ունի Թուրքիայի հետ:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ով շաբաթներ առաջ էր այցելել տարածաշրջանի երկրներ նաև զգուշացրել էր իրավիճակի հնարավոր սրման դեպքում պատերազմի «աղետալի և անկանխատեսելի հետևանքների մասին»:
Ֆրեյզերն ավելացրել է, որ բանակցությունների միջոցով հակամարտության համար լուծում գտնելու հեռանկարը մշուշոտ է, մյուս կողմից սակայն, երկու երկներում էլ հասկանում են որ առաջիկայում ծայրագհեղ ռազմական քայելրի չեն կարող գնալ, քանի որ երկու երկներն էլ մյուս տար ընտրությունների են պատրաստվում:









































