Բոլորն էլ Facebook սոցիալական ցանցում գոնե մեկ ընկեր ունեն, ով գրառումներ է անում այն ամենի մասին, ինչ դուք անում եք: Եվ երբեմն ցանկություն է առաջանում այդ մարդկանց պարզապես արգելափակել: Նոր հարցումների արդյունքում պարզվել է, որ սոցիալական ցանցում սեփական կանքի մասին չափազանց շատ պատմելը կարող է պատճառ դառնալ, որ ձեզ ընկերների ցանկից հեռացնեն:
MyVoucherCodes-ի անցկացրած հարցումների համաձայն՝ մասնակիցների 46 տոկոսն իր օնլայն ընկերների ցանկից հեռացրել է որոշներին այն պատճառով, որ նրանք չափազանց շատ տեղեկություն են տարածել իրենց կյանքի մասին: Մասնակիցների մեկ երրորդն էլ ասել է, որ հեռացրել է այն ընկերներին, ովքեր չափազանց շատ լուսանկարներ են տեղադրում սոցիալական ցանցում:









































