Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4.85 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 418.95 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 418.99 դրամ:
Կենտրոնական բանկից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.95-ով և կազմել 417.22 դրամ:
Առևտրային բանկերը դոլարը վաճառում են 420-422 դրամով, գնում՝ 416-418 դրամով:









































