Saturday, 27 06 2026
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
08:20
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը փոքր երկրների ԵԱ-ի կիսաեզրափակչում է
07:50
Մունդիալ-2026. Գերմանիան ու ԱՄՆ-ն պարտվեցին երրորդ տուրում
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
07:30
Մունդիալ-2026. Խմբային փուլի վերջին տուրում հաղթեցին Մեքսիկան, Բրազիլիան, Շվեյցարիան,
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով

«Եվրո-2012». Խմբային փուլի խորհրդանշական հավաքականը. Սպորտ

Ավարտվեց ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության խմբային փուլը: Ուկրաինան և Լեհաստանը հիանալի մրցաշար կազմակերպեցին` աշխարհին պարգևելով գունեղ, դիտարժան, հիասքանչ ֆուտբոլ: «Եվրո-2012»-ի հանդիպումներն աչքի ընկան իրենց բացառիկ գրավչությամբ. մրցավեճեր, որոնք մինչև վերջին վայրկյանները լարվածության մեջ պահեցին երկրպագուներին:

Հաշվի առնելով խմբային փուլում ֆուտբոլիստների ելույթները` 4-2-3-1 սխեմայով փորձենք կազմել «Եվրո-2012»-ի խմբային փուլի խորհրդանշական հավաքականը:

Դարպասապահ

Իկեր Կասիլյաս: Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահը հրաշալի խաղ ցուցադրեց խմբային փուլում և հերթական անգամ ապացուցեց, որ ինքը լավագույնն է աշխարհում: Դեռ մեկնարկային խաղում «կարմիր ֆուրիան» կարող էր զիջել իտալացիներին, եթե չլինեին Իկերի տպավորիչ սեյվերը, իսկ Խորվաթիայի հավաքականի հետ խաղից հետո աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոններն ընդհանրապես կարող էին վերադառնալ Պիրենեյան թերակղզի, եթե Ռակիտիչի հարվածից հետո Իկերը չփրկեր իր թիմին:

Պաշտպաններ

Մրցաշարի հայտնություններից մեկը Ֆրանսիայի ազգային թիմի աջ պաշտպան Մատյե Դեբյուշին էր: Բակարի Սանյայի վնասվածքից հետո նա իրեն դրսևորելու հնարավորություն ստացավ և արդարացրեց Լորան Բլանի սպասելիքները: Ֆրանսիական «Լիլլ»-ի 26-ամյա ֆուտբոլիստը հիանալի խաղակես անցկացրեց Անգլիայի ընտրանու հետ մեկնարկային խաղում, ում գործողություններին տրիբունայից հետևում էին «Ռոմա»-ի և «Ինտեր»-ի ներկայացուցիչները:

Նույն հնարավորությունը Պեր Մերտեսակերի վնասվածքից հետո ստացավ Գերմանիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Մեց Հյումելսը: Բունդեսլիգայի խաղերին չհետևողների համար Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպանն իսկական հայտնություն դարձավ, իսկ 23-ամյա ֆուտբոլիստի կարողություններին ծանոթները ևս մեկ անգամ համոզվեցին, որ նա իր դիրքում լավագույններից մեկն է աշխարհում: «Մահվան» խմբում անցկացրած 3 խաղերում նա ոչ մի դեղին ու կարմիր քարտ չստացավ` հաղթելով գրեթե բոլոր միկրոմենամարտերն իր մասնակցությամբ:

Գերազանց հանդիպումներ անցկացրեց նաև Պեպեն, իսկ Պորտուգալիայի հավաքականը դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Նա հասցնում էր փակել ոչ միայն իր դիրքը, այլև օգնության էր հասնում իր կողքին գործող Բրունո Ալվեշին, ինչպես նաև եզրային պաշտպաններին: Պեպեն աչքի ընկավ նաև արդյունավետ խաղով` Դանիայի դարպասը գրավելուց հետո դառնալով իր հավաքականի առաջին գոլի հեղինակն ընթացիկ մրցաշարում, իսկ մեկնարկային խաղում Մանուել Նոյերին փրկեց դարպասաձողը: Բացի այդ, կոպիտ խաղով աչքի ընկնող Պեպեն Հյումելսի պես նույնպես չի ստացել դեղին ու կարմիր քարտեր:

Գերմանիայի հավաքականի պաշտպանության ձախ թևում կրկին հուսալի էր գործում Ֆիլիպ Լամը: Կայուն խաղով աչքի ընկնող ֆուտբոլիստը փայլում է նաև «Եվրո-2012»-ում: Պորտուգալիայի, Դանիայի և Հոլանդիայի հավաքականների հետ դիմակայություններում նա կարողացավ չեզոքացնել այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Նանին, Էրիկսենն ու Ռոբենը: Բացի այդ, Մյունխենի «Բավարիա»-ի խաղացողը 2 գոլային փոխանցում է կատարել:

Կիսապաշտպաններ

Չեզարե Պրանդելիի թեթև ձեռքով սերնդափոխված Իտալիայի հավաքականում, ինչպես և նախկինում, մեծ դերակատարություն ունի Անդրեա Պիրլոն: Նա կազմակերպեց «Սկուադրա Աձուրա»-ի` խմբային փուլում խփած 4 գոլերից 3-ը, ինչպես նաև դարձավ միակ ֆուտբոլիստը, ում հաջողվել է գոլի հեղինակ դառնալ տուգանայինից:

Հենակետային գոտում առանձնացավ նաև Բաստիան Շվայնշտայգերի խաղը: Նա խաղադաշտի կենտրոնում հզոր բռունցք է կազմել Մեսութ Օզիլի և Սամի Խեդիրայի հետ, իսկ Հոլանդիայի հավաքականի հետ խաղից հետո (որին տրիբունայից հետևում էր Ժոզե Մոուրինյոն, իսկ Բաստիանը 2 գոլային փոխանցում կատարեց Մարիո Գոմեսին), կրկին տարածվեցին տեղեկություններ, որ Ժոզեն կրկին ցանկանում է «Բավարիա»-ի ֆուտբոլիստին տեսնել «Ռեալ»-ի կազմում:

Սթիվեն Ջերարդի հիասքանչ խաղը մոռացության մատնեց Ֆրեկ Լեմպարդի բացակայությունը: «Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստը դարձել է իր թիմի իսկական առաջատարը` յուրաքանչյուր խաղում կատարելով հսկայածավալ աշխատանք և մեկական գոլային փոխանցում:

Հունաստանի ազգային հավաքականի հաջողություններում անուրանալի է Գեորգիոս Կարագունիսի դերը: «Եվրո-2012»-ից առաջ Ռոման Բերեզովսկու` Կարագունիսի իրացրած 11 մ հարվածը որսալուց հետո այդքան էլ չի փչացել հույների ավագի տրամադրությունը: Չնայած այն հանգամանքին, որ նա 11 մետրանոցը չիրացրեց նաև մեկնարկային` Լեհաստանի ընտրանու հետ խաղում` 1:1 հաշվի ժամանակ, 35-ամյա ֆուտբոլիստի գոլը Ռուսաստանի հավաքականի դարպասը հույներին հաջորդ փուլ դուրս գալու հնարավորություն ընձեռեց:

Մինչդեռ առաջատարները լռում էին, Չեխիայի հավաքականի կազմում աչքի ընկավ Պետր Յիրաչեկը: Գերմանական «Վոլֆսբուրգ»-ի 26-ամյա ֆուտբոլիստն արդեն հասցրել է դառնալ 2 գոլի հեղինակ` 3-րդ րոպեին Հունաստանի ընտրանու դեմ խաղում բացելով հաշիվը, իսկ Լեհաստանի ընտրանու դեմ խփելով խաղի միակ ու հաղթական գոլը, որի արդյունքում չեխերը խմբում զբաղեցրին առաջին տեղը:

Հարձակվող

Խմբային փուլի 3 խաղերում Մարիո Գոմեսը խփեց 3 գոլ: Միգուցե, եթե չլինեին նրա` գոլային լավ հոտառությունը, ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվելու ռմբարկուական ունակությունը, նա իր տեղը թիմի մեկնարկային կազմում վաղուց կզիջեր խոշոր մրցաշարերում ելույթների ահռելի փորձ ունեցող Միրոսլավ Քլոզեին, բայց քանի դեռ Գոմեսը գոլեր է խփում, «Լացիո»-ի հարձակվողը պետք է նստի պահեստայինների նստարանին ու սպասի իր հնարավորությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում