ՄԻՊ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ 2012թ. հունիսի 22-ին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը և Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Կոնստանտին Օբոլենսկին կստորագրեն փոխհամագործակցության հուշագիր։ Հուշագրի շրջանակներում գրասենյակները կհամագործակցեն Հայաստանում ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց և երեխաների իրավունքների վերականգնման, ինչպես նաև այդ խնդրի վերաբերյալ իրազեկման բարձրացման ուղղությամբ։
Միջոցառումը տեղի կունենա ժամը 15.00-ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում Պուշկինի 56ա հասցեով։