Պաբլո Պիկասոյի «Նստած կինը» նկարը Լոնդոնում Christie’s աճուրդի տան կողմից վաճառվել է ավելի քան 13 մլն դոլարով: Իսպանացի նկարչի կտավը, որը ստեղծվել է 1949 թվականին, դարձել է ամենաթանկ լոտը «Իմպրեսիոնիզմ և մեդեռնիզմ» սերիայի վաճառված աշխատանքների շարքում:
«Նստած կինը» կտավը պատկանում է Պիկասոյի ստեղծագործական կարևորագույն ժամանակահատվածներից մեկին: Նկարի բնորդուհին է Պիկասոյի սիրելին` Ֆրանսուազ Ժիլոն: Նկարի կերտման ժամանակ զույգը սպասելիս է եղել դստեր` Պալոմայի լույս աշխարհ գալուն: Կտավը գնահատվել է 1,6 մլն դոլար, սակայն վաճառվել 13 միլիոնով:
Պիկասոյի ևս մեկ` «Կինը շան հետ» (1962 թ.) կտավը վաճառվել է 10,9 մլն դոլարով: Այնտեղ պատկերված է նկարչի երկրորդ կինը` Ժակլին Ռոքը` իրենց Քաբուլ անունով աֆղանական բարակ տեսակի շան հետ:
Աճուրդի գլխավոր «մարգարիտը» Պիեռ Օգյուստի «Լողացող կինը» (1888 թ.), որը գնահատվել է 18-28 մլն դոլար, գնորդ չի գտել:
Աճուրդի սենսացիան է եղել բելգիացի սյուրռեալիստ Ռենե Մագրիտի «Հսկա օրերը» (1928 թ.): Այն վաճառվել է մեկնարկայինից 9 անգամ թանկ գնով` 11,3 մլն դոլարով: Աճուրդի ժամանակ ստացված գումարը, որի ընթացքում վաճառվել է արվեստի 71 գործ, կազմել է 145 մլն դոլար:









































