20th Century Fox ընկերությունը ձեռք է բերել մանկական կրթական «Սեզամ փողոց» հեռուստասերիալի հիման վրա լիամետրաժ ֆիլմ նկարահանելու իրավունք: Այս մասին հաղորդում է Heat Vision-ը:
Ֆիլմի սցենարը վստահվել է Ջոյ Մացցարինոյին: Նախկինում նա մասնակցել է «Սեզամ փողոցը» օրիգինալ սերիալի սյուժեների, ինչպես նաև 1999 թվականին թողարկված «Մապետները տիեզերքից» ֆիլմի սցենարի աշխատանքներին:
«Սեզամ փողոց» սերիալը եթեր է դուրս եկել 1969 թվականից: Հեռուստադիտողներին է ներկայացվել 43 եթերաշրջան, որում ներառված է եղել ավելի քան 4000 դրվագ: Իր գոյության ընթացքում սերիալն արժանացել է Էմմի 118 մրցանակի: «Սեզամ փողոցի» դերակատարներն են մապետ տիկնիկները, որոնք ստեղծել է Ջիմ Հենսոնը:
Ավելի վաղ «Սեզամ փողոցի» մոտիվներով նկարահանվել է երկու լիամետրաժ ֆիլմ: Դրանք են`1985 թվականին թողարկված «Սեզամ փողոցը ներկայացնում է. Հետևիր այն թռչունին» ֆիլմը և 1999-ին թողարկված «Էլմոյի արկածները»:







































