Իրանական ILNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախկին (1989-1997) նախագահ, ներկայումս Քաղաքական նպատակահարմարության խորհրդի ղեկավար Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին հայտարարել է, որ «Վեցյակը» անկեղծ չէ Իրանի հետ բանակցություններում և ըստ էության՝ հրաժարվում է համագործակցությունից.
«Ցավում եմ, որ «Վեցյակը» սահմանափակ մոտեցում է ցուցաբերում Իրանի նկատմամբ: Նրա մոտեցումը հենված է ուժի վրա, նրա նպատակն անհրաժեշտ հնարավորությունների ստեղծումն է՝ հետագա գործողությունների համար: Մենք պետք է միավորվենք, որպեսզի պաշտպանվենք արտաքին թշնամիներից և որպեսզի կանխենք Իրանի ազգային շահերի վրա կախված սպառնալիքը»:











































