Գիտնականներն առաջին անգամ բացահայտել են սիրո ու կրքի նյարդաբանական տարբերությունը:
Mail Online-ը գրում է, որ կիրքն ազդում է ուղեղի այն հատվածի վրա, որը վերահսկում է հաճույքը, բայց ինչպես բոլոր ռոմանտիկները գիտեն, սերն ակտիվացնում է այն հատվածը, որը հաճույքին իմաստ է տալիս:
Ուղեղի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սերն ու սեքսն ակտիվացնում են ուղեղի տարբեր, բայց կապակցված հատվածներ, որոնք պատասխանատու են մի քանի մտավոր գործընթացների համար: Միջազգային թիմի ուսումնասիրությունն առաջինն է իր տեսակի մեջ:
Մոնրեալի Կոնկորդիա համալսարանի հոգեբան Ջիմ Ֆաուսն ասել է, որ ոչ մեկը նախկինում չի փորձել հստակորեն քարտեզագրել ուղեղի վրա սիրո ու կրքի տարբերությունը:









































