ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն հայտնել է, որ գոլերի արձանագրման ավտոմատ համակարգը ֆուտբոլում կկիրառվի միայն թեստավորման արդյունքների հիման վրա:
«Ֆուտբոլի ֆեդերացիաների միջազգային միությունն արդեն անցկացնում է նման համակարգի թեստավորում: Այն կկիրառվի IFAB –ի կազմ մտնող երկրներում, որից հետո որոշում կկայացվի` կա՞ համակրգի կիրառման անհրաժեշտությունը, թե ոչ:
Եթե հազարավոր խաղերից վիճելի պահ է առաջանում միայն մեկում, առաջանում է նման որոշման նպատակահարմարության հարցը»,-ասել է Ինֆանտինոն:








































