Wednesday, 24 06 2026
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել

«Հայաստանում մարդն ինքն իրեն ռեալիզացնելու հնարավորություն չունի, եթե իշխանության կողմից հովանավորություն չունի». Հ. Խառատյան

Հայաստանը մի շարք բնագավառներում ոչ նպաստավոր պայմաններով ավելի ու ավելի վատ ցուցանիշներ է արձանագրում: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ անդրադառնալով «Ձախողված պետությունների» 8-րդ տարեկան զեկույցին, որտեղ Հայաստանը տարածաշրջանում ամենալավ դիրքերն ունի և զբաղեցնում է 102-րդ հորիզոնականը: Զեկույցում տագնապ հարուցող երկրների ցուցանիշներին ավելի մոտ են Թուրքիան՝ 85-րդ տեղում, Ադրբեջանը՝ 68-րդ, Վրաստանը՝ 51-րդ տեղում:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը նշեց, որ այսօր թուրքերի հետ մասնավոր շատ է աշխատում, ուստի կարող է ասել, որ բնակչության մեծագույն մասը՝ հատկապես ինքնություն պահպանել ցանկացող խմբերը, ծանր կացության մեջ են իրենց խմբային գոյությունը պահպանելու իմաստով:

Նրա խոսքով՝ Ադրբեջանում ևս կան խնդիրներ. բոլոր տեսակի փոքրամասնությունները, լեզվական, կրոնական ցանկացած ինքնության դրսևորում թշնամանքով ընդունվող երևույթներ են: «Ավելին՝ ադրբեջանական ինքնությունը ծանր կացության մեջ է, և մարդիկ քաղաքական և մշակութային անորոշության մեջ են, ինչն էլ հարաբերություններում է արտահայտվում: Իսկ Հայաստանի այդ տեղը որքանով է օբյեկտիվորեն համապատասխանում Հայաստանի իրողություններին, չեմ կարող ասել: Սոցիալ-տնտեսական պայմանները տարածաշրջանում շատ հարաբերական երևույթներ են, այս պայմաններում վատթարագույն կողմն այն է, որ մարդն ինքն իրեն արժանապատվորեն ռեալիզացնելու որևէ հնարավորություն Հայաստանում չունի»,- մեկնաբանեց Հրանուշ Խառատյանը՝ շարունակելով, որ այսօր եթե դու իշխանության մասը չես և եթե հատուկ հովանավորություն չունես իշխանությունից, չունես քեզ ռեալիզացնելու հնարավորություն:

Ազգագրագետի խոսքով՝ սա շատ տխուր ցուցանիշ է, և մեր հասարակության զգալի մասը մեր աչքի առաջ շարունակվում է դեգրադացվել, ավելին՝ երկրի պետական տնտեսական քաղաքականությամբ, այսինքն՝ հիմնականում հանքարդյունաբերությամբ, բնական հարստությունների գերշահագործմամբ և ոչնչացմամբ, անտառահատումներով, ջրի նվազեցմամբ և մեր կյանքի մյուս բնագավառներում ոչ նպաստավոր պայմաններով, ցավոք սրտի, ավելի ու ավելի վատ ցուցանիշներ ենք ունենում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում