Խավիարով պիցցան, որն արժե 1000 դոլար, մեծ հետաքրքրություն է առաջացրել Նյու Յորքում: Պիցցայի արժեքը հենց խավիարի գնի հետ է կապված. այն արժե 820 դոլար:
Արդեն հարյուրավոր մարդիկ են ճաշակել այդ թանկարժեք պիցցան, որը դասվել է աշխարհի ամենաթանկ պիցցաների շարքը:
Պիցցայի բաղադրության մեջ օգտագործվել են երկու ամենաթանկ խավիարի տեսակներ`բերուգա և բլեք ռաշշն ռոյալ սելուգան:
Ինչպես հաղորդում է Mailonline-ը, ռեստորանի սեփականատերը նշել է, որ ինքն ինչ-որ հետաքրքիր նորամուծություն էր ուզում մտցնել ճաշացանկում և ստացվեց:
Սեփականատերը հավաստիացնում է, որ պիցցայի գինն իրոք համապատասխանում է համին և որակին, և արժե փորձել:







































