Industrial & Commercial Bank of China-ն (ICBC), որի 70 տոկոսը պատկանում է Չինաստանի կառավարությանը, լիցենզիա է ստացել Քուվեյթում իր մասնաճյուղի աշխատանքի համար: Այս մասին, ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը` հղում կատարելով KUNA գործակալությանը, հայտարարել է արաբական պետության ղեկավար Սաադ Ալ-Հաշելը:
Նրա խոսքով` լիցենզիայի տրամադրման վերաբերյալ թույլտվությունը պետք է հավանություն ստանա կառավարությունում, որը մոտ ապագայում կստանա համապատասխան փաստաթղթերը` հաստատման համար:
Քուվեյթը իր տեղի շուկան արտերկրի բանկերի համար բացել է 2004թ.: Այդ ժամանակից ի վեր երկրի իշխանությունները լիցենզիա են տրամադրել Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Քաթարի 7 բանկերի, ինչպես նաև 3 խոշորգույն ֆինանսական կազմակերպությունների` BNP Paribas-ին, Citibank-ին ու HSBC-ին:
ICBC-ն առաջին չինական բանկն է, որին թույլատրել են աշխատել Քուվեյթում:








































