Մեծ Բրիտանիայի Իսթբորնի թենիսի մրցաշարի մեկնարկային` Կվիտովա-Մակարովա հանդիպմանը ռուս թենիսիստուհին հաղթանակ է տարել:
«Ուիմբլդոն»-ի գործող չեմպիոնուհի Պետրա Կվիտովան չկարողացավ դիմակայել ռուս թենիսիստուհի Եկատերինա Մակարովային: 1 ժամ 31 րոպե տևողությամբ խաղի ընթացքում 8 բրեյք է կատարվել: Սակայն յուրաքանչյուր սեթի վերջնամասում փոքր-ինչ ավելի հաջող է հանդես եկել Մակարովան, ով Պետրա Կվիտովայի նկատմամբ առավելության է հասել` 7:5, 6:4 հաշվով:
«Մեկնարկային հանդիպման համար Եկատերինան բարդ մրցակից էր: Գիտեի, որ նա լավ է խաղում խոտածածկի վրա: Իհարկե, «Ուիմբլդոն»-ին նախապատրաստվելու համար այնքան էլ հաջող հանդիպում չէր, բայց ես ավելի շատ ժամանակ կունենամ մարզումների համար և կփորձեմ կարգավորել խաղս»,- բրիտանացի լրագրողներին է հայտնել Կվիտովան:







































