Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ «Եվրո-2012»-ի շրջանակներում Անգլիայի ազգային հավաքականի հետ կայացած հանդիպումից հետո Ուկրաինայի ընտրանու առաջատարներ Անդրեյ Շևչենկոն և Անդրեյ Վորոնինը հայտարարել են ազգային թիմում կարիերան ավարտելու մասին:
Շևչենկոն կանցկացնի ևս 1 ընկերական հանդիպում, որը նրա համար հրաժեշտի խաղ կդառնա:
Իսկ Վորոնինն ակումբային կարիերայի վրա ուշադրությունը սևեռելու որոշում է կայացրել: Նման որոշում նա ընդունել է դեռևս մինչև մրցաշարի մեկնարկը:








































