Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանում թոշակային փաթեթի աճը սպասվում է այս տարվա սեպտեմբերին: Այս մասին երեկ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի նախագահի մամլո քարտուղար Մանանա Մանջգալաձեն:
Վերջինիս խոսքերով՝ արդեն հուլիսից առողջապահության, աշխատանքի ու սոցիալական պաշտպանության նախարարությունը թոշակառուներին իրազեկելու է թոշակի բարձրացման մասին: Մանջգալաձեն հավելել է, որ թոշակը հասցվելու է մինչև 100 դոլարի:







































