Բրիտանական Excalibur Almaz ընկերությունը, որը տեղակայված է Մեն կղզու վրա, հայտարարել է 2015 թվականից լուսանային ուղեծրում արշավներ կազմակերպելու ծրագրերի մասին: Ընկերության ղեկավար Արտ Դուլան Լոնդոնում անցկացվող տիեզերական զբոսաշրջության հարցերով եվրոպական կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ շրջագայության արժեքը 150 մլն դոլար է՝ մեկ անձի համար: Ծրագրի իրականացման դեպքում, դա կլինի առաջին թռիչքը 1972 թվականին «Ապոլոն-17»-ի առաքելությունից հետո: Այս մասին տեղեկացնում է The Daily Mail-ը:
Ավելի վաղ ընկերությունը ռուսական ռազմարդյունաբերական «Մեքենաշինության գիտա-արտադական միավորում» կորպորցիայից ձեռք էր բերել 4 գործող կապսուլներ և շահագործումից դուրս բերված 2 «Ալմազ» տիեզերական կայաններ: Դրանք զինել են էլեկտրոնիկայով, անհրաժեշտ ծրագրային ապահովմամբ: Կապսուլները կարող են ուղեծիր դուրս բերել 3 հոգու և իրականացնել 15 թռիչք: Նվազագույն հեռավորությունը, որ կապսուլը կմոտենա երկրի բնական արբանյակին, կկազմի 1000 կմ:
Մինչ թռիչքը ցանկացողները պետք է ֆիզիկական և հոգեկան առողջության թեստ անցնեն: Նրանք մեկ տարի պետք է սովորեն ապարատի համակարգերին տիրապետել, քանի որ նրանք դա պետք է անեն ինքնուրույն, զբոսաշրջիկների հետ տիեզերգնացներ չեն լինելու: Դեպի Լուսին ուղևորությունն ու վերադարձը (800 հազար կմ), համեմատաբար փոքր արագության պայմաններում, կտևի մինչև ութ ամիս:

















































