Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Իսրայելի փոխվարչապետ Շաուլ Մոֆազը Վաշինգտոնի ինստիտուտում կազմակերպված կոնֆերանսի ժամանակ անդրադարձել է թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորմանը.
«Բոլորը պետք է հասկանան, որ Թուրքիան վերածվում է տարածաշրջանային գերտերության: Մենք պետք է վերականգնենք Թուրքիայի հետ ռազմավարական համագործակցությունը, ինչպես որ այն գոյություն ուներ նախկինում՝ մի կողմ դնելով անցյալում տեղի ունեցածը և նայելով ապագային:
Ես Թուրքիան տեսնում եմ որպես տարածաշրջանային գերուժ: Երկու երկրների առաջնորդները պետք է հավաքվեն ու քննարկեն փոխհարաբերությունների վերականգնման հարցը: Ես չգիտեմ, թե դա երբ տեղի կունենա, սակայն դրա իրագործումը կարևոր է Իսրայելի ու Թուրքիայի ռազմավարական նպատակներին հասնելու համար: Ժամանակին, երբ ես Իսրայելի գլխավոր շտաբի պետն էի, իմ լավագույն ընկերը Թուրքիայի գլխավոր շտաբի պետն էր»:







































