Friday, 05 06 2026
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին
«Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրենի և 4 աշխատակիցների նկատմամբ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
«Մասկվա թող տան, ստեղ վեկալենք»․ ՀԿԿ-ն բացահայտել և կանխել է ընտրակաշառքի սխեմա
20:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet
Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա
19:30
Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել
ՆԳ նախարարությունը պատրաստ է երաշխավորելու քաղաքացիների ընտրական իրավունքի անխոչընդոտ իրացումը
19:10
Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ
Ուկրաինան և Մոլդովան անցել են ռուսական շանտաժի ճանապարհով և միայն շահել. դա անկախության գինն է
18:50
ԱՄՆ-ն Գերմանիային չի տրամադրի «Tomahawk» հրթիռներ
Գագիկ Բեգլարյանը, Տիրան Խաչատրյանը վաղուց պետք է ազատազրկվեին․ արդարադատությունը արթնանում է
18:30
Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցություններին
Արա Աբրահամյանը ՌԴ հայերին չի ներկայացնոմ. ընտրությունները պետք է լինեն բարոյական
Ինչպե՞ս և ե՞րբ է որոշվելու՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու գործով
18:15
240 միգրանտով նավը՝ ջրի տակ անցնելու վտանգի առաջ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներ Կրասնոդարի երկրամասում. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի տնտեսությունը «մտնում է ստագֆլյացիայի փուլ»․ Պետերբուրգի խորհրդաժողովը «քաղաքական հայտարարությունների հարթակ» է
17:50
Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN
Եղանակի կանխատեսում. հունիսի 5-10-ը
17:30
Bitcoin-ը գահավիժել է
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
17:10
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին
Վարդան Ղուկասյանը նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ գաղտնալսումը

Հայտնի են օտար լեզվի միասնական քննությունների արդյունքները

Այսօր արդեն հայտնի են հունիսի 15-ին անցկացված օտար լեզվի միասնական քննությունների արդյունքները: Օտար լեզուներից, որոնց ցանկում են անգլերենը, գերմաներենը, ֆրանսերենը, իսպաներենը, իտալերենը և պարսկերենը, քննության մասնակցելու դիմում հայտ էր ներկայացրել 9175 դիմորդ, որոնցից անգլերենի քննությանը մասնակցել է 7816 դիմորդ, ֆրանսերենի քննությանը՝ 434, իսպաներենի քննությանը՝ 24, գերմաներենի քննությանը՝ 509 դիմորդ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԳԹԿ մամլո խոսնակ Գայանե Մանուկյանը՝ հավելելով, որ իտալերեն և պարսկերեն լեզուների քննություններին բացականեր չեն եղել: Ըստ նրա՝ անգլերեն քննության միջին միավորն է եղել 13,2-ը: «23 դիմորդ ստացել է 20 միավոր, 1092 դիմորդ ստացել է 17,5-20 միավոր, 2992՝ 13,5-17,25, 3097 դիմորդ ստացել է 7,5-13,25 միավոր, իսկ դրական միավորի շեմը չի հաղթահարել շուրջ 635 դիմորդ»,- տեղեկացրեց ԳԹԿ ներկայացուցիչը:
ԳԹԿ մամլո խոսնակի տրամադրած տվյալների համաձայն՝ ֆրանսերենի քննության միջին միավորն է եղել 14,3-ը: Երեք դիմորդ ստացել է 20 միավոր, 113 դիմորդ՝ 17,5-20, 149՝ 13,5-17,25, 146 ՝ 7,5-13,25, իսկ դրական միավորի շեմը չի հաղթահարել 26 դիմորդ:

Գերմաներենի քննությունից միջին միավորն է եղել 14,4-ը: 4 դիմորդ ստացել է 20 միավոր, 137 դիմորդ՝ 17,5-20, 185՝ 13,5-17,25 միավոր, 165 դիմորդ՝ 7,5-13,25 միավոր, իսկ դրական միավորի շեմը չի հաղթահարել 22 դիմորդ:

Գայանե Մանուկյանի խոսքով՝ իսպաներեն, իտալերեն և պարսկերեն լեզուներից դրական միավորի շեմը չհաղթահարած դիմորդներ չկան: Իսպաներենի քննության միջին միավորն է եղել 17,9-ը: 1 դիմորդ ստացել է 20 միավոր:

Պարսկերենի քննության միջին միավորն է եղել 16,4-ը, 20 միավոր է ստացել մեկ դիմորդ:

Իտալերենի քննության միջին միավորն է եղել 15,4-ը, 20 միավոր չի ստացել ոչ մի դիմորդ:

Հիշեցնենք, որ հանրապետությունում հունիսի 1-ից մեկնարկած միասնական քննությունները մոտենում են իրենց եզրագծին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում