Մեկ մարդ զոհվել է և 15-ը վիրավորվել Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբայի ավտոշարասյան և ավտոբուսի բախման հետևանքով:
Զիմբաբվեի ոստիկանության մամլո քարտուղար Ուեյն Բվուձիժենայի խոսքերով` ավտոբուսը ոչ բավարար օպերատիվ կերպով է զիջել ճանապարհը նախագահին: Ավտոբուսի վարորդն ուշադրություն չի դարձրել ուղեկցող ավտոմեքենայի ազդանշանին:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Մուգաբեն հաճախ տեղաշարժվում է թիկնազորի 10 ավտոմեքենաների ուղեկցությամբ: Հավանաբար վթարի ենթարկված ավտոմեքենան առաջնորդել է շարասյունը:
Զոհվել է ավտոբուսի ուղևորներից մեկը: Եվս 15 մարդ վիրավոր է:
Ոստիկանական բաժանմունքի ներկայացուցիչը պատահարի մեջ մեղադրել է «անկարգապահ մարդկանց, որոնք ցանկանում են խախտել հասարակական կարգը»:
Պետք է նշել, որ երկու շաբաթ առաջ նախագահական շարասյան ավտոմեքենաներից մեկը հարվածել ու սպանել էր մի անտուն մարդու։ Այդ նույն ուղևորության ժամանակ բեռնատարի հետ բախման հետևանքով մահացել էր նախագահի թիկնապահներից մեկը, իսկ յոթը վիրավորվել էին։












































