Պուլտիցերովյան մրցանակի դափնեկիր Դեյվիդ Մերենիսը անհամապատասխանություններ է հայտնաբերել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի «Իմ հոր երազանքները» գրքում, որը հրատարակվել է 1995 թ.: Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, այդ մասին լրագրողը հայտնել է «Բարաք Օբամա. պատմություն» գրքում, որը նվիրված է նախագահի կենսագրությանը:
Մերենիսը մասնավորապես պարզել է, որ Օբամայի պապին վերագրվող տանջանքների մասին հատվածը հավանաբար հորինված է: Այդ հատվածում նկարագրվում է, թե ինչպես են բրիտանացիները 1949 թ. ձերբակալել Բարաք Օբամայի պապին` Հուսեյն Օնյագո Օբամային՝ քենիացի ապստամբներին աջակցելու համար: Կալանքի տակ նա անցկացրել է մի քանի ամիս, որոնց ընթացքում անասելի տանջանքների է ենթարկվել: Այդ մասին նախագահին պատմել են նրա ազգականները 1988 թ., երբ նա առաջին անգամ այցելել է հայրենիք:
Լրագրողը պարզել է, որ Օբամայի պապը ոչ միայն կտտանքներիչի ենթարկվել, այլև երբեք չի եղել բանտում:
Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ Օբամայի հեղինակած «Իմ հոր երազանքները» գիրքն ինքնակենսագրական չէ: Այն ավելի շատ գեղարվեստական ստեղծագործություն է:








































