Գերմանական TZ պարբերականը Մյունխենի «Բավարիա»-ի երկրպագուների շրջանում հարցում է անցկացրել՝ պարզելու համար Խոսեպ Գվարդիոլայի` մյունխենյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու վերաբերյալ նրանց կարծիքը:
Հիշեցնենք, որ 2011/12 թվականների մրցաշրջանի ավարտից հետո մասնագետը լքել է «Բարսելոնա»-ն, իսկ գերմանական լրատվամիջոցները հայտնել են, որ Գվարդիոլան կարող է գլխավորել Մյունխենի «Բավարիա»-ն 2013/14 թվականների մրցաշրջանում:
Հարցման արդյունքում պարզվել է, որ «Բավարիա»-ի երկրպագուների 70.2%-ը կողմ է իրադարձությունների նման զարգացմանը:










































