Ռեստորանի սեփականատերը մահացել է այն բանից հետո, երբ ինքն իրեն պատահաբար կողպել է ռեստորանային սառնարանում, և այնտեղ մնացել ողջ գիշեր:
Ոստիկանությունը ենթադրում է, որ 47-ամյա Ջեյ Լութերը մահացել է ածխածնի երկօքսիդի թունավորումից:
Ուրբաթ օրը էլեկտրականությունը ռեստորանում անջատվել է և միայն կիրակի օրը վերականգնվել: Ինչպես հաղորդում է The Tennessean-ը, ոստիկանությունը կարծում է, թե սեփականատերը շաբաթ օրը գնացել է սառնարանը ստուգելու, և պատահաբար դուռը փակվել է, ու քանի որ ռեստորանում այլևս ոչ ոք չի եղել, Ջեյը մնացել է ներսում և մահացել:








































