Իրանական միջուկային խնդրով զբաղվող միջազգային միջնորդների «Վեցնյակը» ժամանակ է խնդրել հանդիպման ընթացքում Թեհրանի արտահայտած դիրքորոշումը կշռադատելու համար: Այս մասին հայտարարել է Իրանի ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Սայիդ Ջալիլին:
«Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում տրվել է այն առաջարկությունների հստակ գնահատականը, որոնք Իրանին արվել էին Բաղդադում: Դրա հետ մեկտեղ «Վեցնյակը» ողջունել է Բաղդադում արտահայտած Իրանի տեսակետը՝ վստահեցնելով, որ դա կնպաստի ավելի լավ հասկանալ Իրանի դիրքորոշումը բանակցությունների ընթացքում»,- նշել է Ջալիլին:
Նրա խոսքերով` «Վեցնյակը» հաշվի է առել Իրանի դիրքորոշումը, սակայն նշել է, որ իրեն ժամանակ է անհրաժեշտ այն կշռադատելու համար:










































