Ռուսաստանի օդատիեզերական պաշտպանության զորքերի ղեկավարությունը մտադիր է վաղաժամկետ իրականացնել «Վորոնեժ» տեսակի ռադիոլոկացիոն կայանների կառուցման ծրագիրը` երկրի տարածքից ապահովելով անդադար ռադիոլոկացիոն հսկողություն բոլոր հրթիռավտանգ ուղղությունների համար: Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի օդատիեզերական պաշտպանության զորքերի ղեկավար Օլեգ Օստապենկոն:
«Սպառազինման պետական ծրագրի իրականացումը նախատեսված է մինչև 2020թ.: Այս շրջանակներում էլ մենք աշխատում ենք: Ավելին, մենք անում ենք ամեն ինչ՝ այդ ժամկետները կրճատելու համար»,- ասել է գեներալը։
Գեներալը խուսափել է պատասխանել այն հարցին, թե Ռուսաստանի որ շրջաններում են կառուցվելու «Վորոնեժ» տեսակի նոր ռադիոլոկացիոն կայաններ:












































