Facebook ընկերության բջջային գովազդները 13 անգամ ավելի շատ են դիտվում և 11.2 անգամ ավելի շատ գումար են բերում, քան համակարգչային գովազդները:
TechCrunch-ը հաղորդում է, որ տվյալները հայտնի են դարձել TBG Digital, AdParlor և Spruce Media ընկերությունների ուսումնասիրությունների միջոցով, որոնք Facebook-ի գովազդների API գործընկերներն են։ Դրանք օգնում են բրենդներին գովազդներ գնել:
Facebook-ի IPO-ի շուրջ կասկածն իրականում առաջացավ այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ օգտատերերն առավել շատ նախընտրում են գրանցվել սոցիալական ցանցերում բջջային հեռախոսների միջոցով: Facebook-ը սկսեց գովազդներն ուսումնասիրել միայն փետրվարին:








































