Դոնեցկի «Շախտյոր»-ը նախամրցաշրջանային ուսումնամարզական հավաք է անցկացնում Ավստրիայի Գոինգ քաղաքում: Թիմը մարզվում է խիտ գրաֆիկով:
Այսօր թիմին միացավ նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը: Նա հայտարարել է, որ հիանալի արձակուրդ է անցկացրել, բայց մարզումները սկսում է մեծ հաճույքով:
Վաղը` հունիսի 20-ին, ուսումնամարզական հավաքի շրջանակներում «հանքափորներ»-ը կանցկացնեն իրենց առաջին ընկերական հանդիպումը` ուժերը չափելով «Գոինգ» ակումբի հետ:







































