People ամսագիրը հաստատել է, որ Բոբի Բրաունն ամուսնացել է Ալիշա Էթհերեդջի հետ:
Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել երկուշաբթի օրը՝ 24 ժամ անց այն բանից հետո, երբ Բրաունը ելույթ ունեցավ Հոնոլուլուում անցկացվող New Edition համերգի ժամանակ:
Բրաունի երեխաները ներկա էին արարողությանը՝ բացի Ուիթնի Հյուսթոնի և Բրաունի դուստր Բոբի Կրիստինա Բրաունից: Հարսանիքը տեղի է ունեցել Հավայան կղզիներում:






































