Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը դատապարտել է Հաքքարի նահանգում PKK-ի իրագործած հարձակումը, որին զոհ է գնացել 8 և վիրավորվել է 16 թուրք զինծառայող.
«Թուրքիան մտադիր է վերջ դնել ահաբեկչությանը: Ահաբեկչությունը կասկածի տակ չի դնի պետության ամբողջականությունն ու հեղինակությունը: Ահաբեկչության դեմ պայքարը շարունակվելու է բոլոր անհրաժեշտ միջոցներով, դրա համար համախմբվելու են բոլոր ուժերը»:









































