Հունիսի 19-ից 20-ը Բրյուսելում կմեկնարկի Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) ստեղծման շուրջ բանակցությունների առաջին փուլը:
Բանակցություններին մասնակցելու նպատակով Բրյուսել կմեկնի ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, ԽՀԱԱԳ գլխավոր բանակցող Գարեգին Մելքոնյանի գլխավորած պատվիրակությունը: Բանակցությունների ընթացքում կքննարկվեն ազատ առևտրի գոտու ստեղծման բանակցային ուղղություններին առնչվող հարցեր:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ պատվիրակություն կազմում ընդգրկված են ՀՀ արտաքին գործերի, ֆինանսների, էներգետիկայի և բնական պաշարների, գյուղատնտեսության, տրանսպորտի և կապի, արդարադատության նախարարությունների, ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչները:







































