Երիտասարդ ամերիկացի երգիչ Ադամ Լամբերտը, որը մենակատարի դերով Queen լեգենդար խմբով ուղևորվում է փոքր շրջագայության, Ria Novosti-ի հետ հարցազրույցում պատմել է Ֆրեդի Մերկյուրիի հանդեպ իր վերաբերմունքից:
30-ամյա Լամբերտը հայտնել է, որ ինքը Queen-ի երկրպագուն է, չնայած խումբը իր համար բացահայտել է ոչ թե մանկության տարիներին, այլ 18-20 տարեկանում: Թեև Լամբերտին ավելի շատ գրավում է դասական ռոքնռոլը, սակայն նա գնահատում է երաժշտությունը. եթե այն լավն է , ապա լավն է՝ անկախ ժանրից: Հուլիսի 3-ին նա ելույթ կունենա «Մաքսիդրոմ» միջազգային ռոք փառատոնում:
Լրագրողի այն հարցին, թե Ֆրեդի Մերկյուրիի փոխարեն հանդես գալով, նա չի՞ փորձում արդյոք կրկնօրինակել նրա ոճը՝ Լամբերտը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ կարևոր է ինքդ քեզ ազնիվ մնալը: Ես Մերկյուրին չեմ, բայց նա իսկապես ոգեշնչում է ինձ»:
Նա պատրաստվում է առաջիկայում 6 համերգ ունենալ: Նա խոսոտվանել է, որ խմբի մյուս անդամները՝ Բրայան Մեյն ու Ռոջեր Թեյլերը, շատ ընկերական են իր հանդեպ:








































