Քաղաքագետների միությա նախագահ Հմայակ Հովհաննիսյանն, իր իսկ հավաստմամբ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և նրա նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ վերջին ժամանակներս ուղիղ շփումներ չունի: Այս մասին քաղաքագետն ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Ընդգրկված չլինելով ԲՀԿ խմբակցության մեջ՝ ես այժմ կարող եմ լիարժեք չեզոքության և անկողմնակալության դիրքերից մասնագիտական գործունեությամբ զբաղվել: Ես այդ կուսակցության հետ որևէ ընդհանուր ծրագիր չունեմ: Գոնե այս փուլում հակված չեմ զբաղվելու ներկուսակցական հարցերի քննարկմամբ: Ավելի շատ հետաքրքրված եմ աշխարհաքաղաքական զարգացումներով: Սպասում ենք աշնանը՝ նախագահական ընտրություններից առաջ Քաղաքագետների միության կողմից կատարվելիք աշխատանքները սկսելուն»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը՝ հավաստիացնելով, որ հատուկ շփումներ չունի ինչպես ԲՀԿ-ի, այնպես էլ քաղաքական որևէ ուժի հետ:











































