РИА Новости-ի փոխանցմամբ՝ Իրանը չի համաձայնի իր միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցություններ վարել ԵՄ-ի անդամ որևէ երկրում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Մոսկվայում գտնվող իրանական պատվիրակության ներկայացուցիչը.
«Մեկ բան ես կարող եմ հստակ ասել. Իրանը ԵՄ-ի անդամ որևէ երկիր չի ընդունի որպես «Վեցյակի» հետ բանակցությունների անցկացման նոր վայր: Բանակցային նոր փուլի անցկացման հարցը դեռ չի քննարկվել Մոսկվայում: Ամեն ինչ կախված է լինելու մոսկովյան հանդիպման արդյունքներից:
Բանակցությունների անցկացման վայրի ընտրությունը կախված է նաև նրանից, թե այդ բանակցություններն իր մոտ հյուրընկալող երկիրն ինչպիսի հարաբերությունների մեջ է Իրանի հետ: Այդ երկիրը չպետք է միակողմանի պատժամիջոցներ սահմանի Իրանի նկատմամբ»:







































