Լեհաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպանը կարող է Իտալիա տեղափոխվել:
Corriere dello Sport-ը հայտնում է, որ «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հետևել է Բլաշիկովսկու ելույթներին` Եվրոպայի 2012 թվականի առաջնության շրջանակներում:
Սակայն թուրինյան ակումբը` ի դեմս «Լացիո»-ի, ֆուտբոլիստի իրավունքների ձեռք բերման գործում մրցակից ունի: Հռոմեական ակումբի ներկայացուցիչները «Բորուսիա»-ի ղեկավարների հետ ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխության նպատակով բանակցություններ են սկսել դեռևս ամռան առաջին օրերին:
Բլաշիկովսկու ծառայություններով հետաքրքրված են նաև Անգլիայում: «Արսենալ»-ը, «Լիվերպուլ»-ը և «Տոտենհեմ»-ը հետևում են ֆուտբոլիստի ցուցադրած խաղին:








































