Անգլիայի Պրեմիեր Լիգա վերադարձած «Ռեդինգ»-ն ուսումնասիրում է ռուս հարձակվող Պավել Պոգրեբնյակի իրավունքները ձեռք բերելու հնարավորությունը:
Ռուսաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի` «Ֆուլհեմ»-ի ղեկավարների հետ ստորագրած պայմանագրի ժամկետը լրանում է ընթացիկ ամսվա վերջին, ուստի «Ռեդինգ» ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել ազատ գործակալի իրավունքներով:
«Ֆուլհեմ»-ի ղեկավարները ևս չեն ցանկանում հրաժարվել ռուս ֆուտբոլիստի օգնությունից, սակայն նրանք չեն կարող մրցակցել Անտոն Զինգարևիչի ակումբի հետ` Պոգրեբնյակին առաջարկվող աշխատավարձի հարցում. «Ֆուլհեմ»-ն առաջարկում է ֆուտբոլիստին շաբաթական 20 հազար ֆունտ աշխատավարձ, իսկ «Ռեդինգ»-ը պատրաստ է շաբաթական վճարել 30 հազար:









































