2001թ. այս օրը վախճանվեց արձանագործ, նկարիչ և մանկավարժ Սարգիս Բաղդասարյանը`«Մենք ենք, մեր սարերը» հուշարձան- կոթողի հեղինակը: Արձանը շատերին հայտնի է որպես «Պապիկ-տատիկ»։
«Մենք ենք մեր սարերը» հուշարձան- կոթողը (1967թ., ճարտարապետ` Յուրի Հակոբյան) պատրաստված է կարմիր տուֆից ու խորհրդանշում է արցախյան հողի և ժողովրդի արմատների միջև արյունակցական կապը:
Արձանը դարձել է արցախյան ազատագրական շարժման և նոր պետականության խորհրդանիշը:
Հուշակոթողի շինարարությանը և նրա տեղադրմանը դեմ է եղել Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը, ավելին` բողոք է բարձրացվելՍտեփանակերտ քաղաքի մերձակայքում այդ քանդակը տեղադրելու առթիվ, սակայն, այնուամենայնիվ, այն տեղադրվեց:
Սարգիս Բաղդասրանը ծնվել է 1923 թ. :








































