«Հրապարակ»-ը գրում է, որ ԱԺ-ում վերջնականապես որոշել են, թե ովքեր են լինելու ԵԱՀԿ-ի, «Եվրանեսթի», ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակությունների ղեկավարները:
«Փոփոխությունները, ինչպես կառավարության դեպքում, մեծ չեն: «Եվրանեսթի» պատվիրակությունը նախկինի պես կղեկավարի Վահան Հովհաննիսյանը, ԵԽԽՎ-ինը՝ Դավիթ Հարությունյանը: Արամ Սաֆարյանի փոխարեն ԵԱՀԿ պատվիրակությունը կղեկավարի նույն ինքը՝ Արտաշես Մամիկոնիչը, ինչը հետաքրքիր է ոչ միայն ներքաղաքական, այլև, առաջին հերթին, արտաքաղաքական տեսանկյունից:
Չմոռանանք՝ Արտաշես Գեղամյանը ներքին կյանքում Քոչարյանի անհաշտ ընդդիմախոսներից է, սակայն, միևնույն ժամանակ, Եվրասիական միության հայաստանյան մեծ ջատագովներից է»:







































