«Ժողովուրդ»-ը գրում է, որ երեկ ՀՀ կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանն առողջապահության նորանշանակ նախարար Դերենիկ Դումանյանին ներկայացրել Է նախարարության աշխատակիցներին:
«Արարողությանը ներկա չի եղել արդեն նախկին նախարար Հարություն Քուշկյանը: «ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, թե ինքը տեղյակ է, որ Քուշկյանը ներկա չի լինելու, ավելին, ինքն է թույլատրել նրան բացակայել: «Հանձնընդունելության» արարողությանը ներկա չի եղել նաև Հարություն Քուշկյանի մամլո խոսնակ Շուշան Հունանյանը, որը, ըստ ամենայնի, այլևս չի աշխատելու նախարարությունում: Հունանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այժմ արձակուրդի մեջ է»,- հավելում է թերթը:











































