Monday, 08 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Հայաստանցիները կա՛մ հանգստանում են տանը, կա՛մ նախընտրում են Վրաստանը

Ոմանց համար ամառային հանգիստն արդեն իրականություն է, իսկ նրանք, ովքեր դեռ հանգստի տարբերակներ են փնտրում, առաջարկում ենք ծանոթանալ արտագնա և ներգնա հանգստի առաջարկներին` գնացուցակին, առավել մատչելի և հարմար հանգստի ուղղություններին:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Tour Centre»-ի օպերատոր Ռուզաննա Թովմասյանն ասաց, որ հայաստանցիների նախընտրելի հանգստի ուղղություններն են Բուլղարիան, Կիպրոսը, Վրաստանը և Անթալիան: Ըստ նրա` կան մարդիկ, որոնց համար նախընտրելի հանգիստը եվրոպական երկրներում է՝ Իսպանիայում և Իտալիայում, սակայն նրա հավաստիացմամբ՝ ամենամատչելի գներն են տրամադրում Անթալիան և Վրաստանը, հետո` Կիպրոսն ու Բուլղարիան:

Անթալիայում 7-օրյա հանգստի փաթեթը մեկ անձի համար, ներառյալ՝ ճանապարհածախսը, ուտելիքը, արժե 700-800 դոլար, իսկ ամենաթանկը եվրոպական ուղղություններն են` 1500-2000 եվրո:

«Միքստուր» ՍՊԸ–ի տնօրեն Կոնստանտին Սաթյանը նշեց, որ արդեն մի քանի տարի է՝ հանգստի առավել մատչելի տարբերակներ է առաջարկում Վրաստանը: «Բնականաբար, Վրաստանն է համեմատաբար էժան և մեծամասնությամբ այս ուղղությամբ են մեկնում հանգստի: Ես չեմ կարող ասել՝ այս տարի միջոցնե՞րն են սուղ, թե ինչ պատճառներ կան, բայց փաստը մնում է փաստ, որ մեր մշտական հաճախորդները գնում էին ավելի լուրջ, ավելի լավ տեղեր հանգստանալու, օրինակ` Թուրքիա կամ Թունիս, այսօր նախընտրում են ավելի քիչ գումար ծախսել և գնալ Վրաստան»,- մանրամասնեց Կոնստանտին Սաթյանը:

Հայաստանի ներգնա հանգստի վերաբերյալ տեղեկություններ է պարբերաբար թարմացնում Hotels.am կայքը: Այստեղ յուրաքանչյուրը կարող է գտնել հանրապետության բոլոր հանգստյան տների, առողջարանների, հյուրանոցների գնացուցակը և այլ մանրամասներ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կայքի աշխատակից Լիլիթ Գևորգյանը նկատեց, որ նախորդ տարիների համեմատ՝ հանգստի ավելի քիչ թվով մարդիկ են մեկնում, քանի որ հանգիստը կախված է քաղաքացիների բյուջեից. թե ով ինչքան գումար է կարող է նախատեսել հանգստի համար: Ըստ Լիլիթ Գևորգյանի` եթե ֆինանսապես ավելի ապահով են, նախընտրում են հանգստանալ Ջերմուկում, Դիլիջանում, իսկ եթե մատչելի տարբերակներ են փնտրում, ապա ավելի մոտ, որովհետև ճանապարհածախսը ևս հավելյալ գումար է: «Ավելի մատչելի հյուրանոցներ հնարավոր է գտնել մոտակա հանգստավայրերում` Աղվերանում, Հանքավանում: Ջերմուկում ևս կարելի է մատչելի տարբերակ գտնել: Հունիս ամսվա համար 7–օրյա սննդով և բուժումով տարբերակը մեկ անձի համար մինիմալ տարբերակով կազմում է 105 հազար դրամ»,- տեղեկացրեց Լ. Գևորգյանը` հավելելով, որ այս գները հունիսից հետո թանկանում են, և այս նույն փաթեթը հուլիս ամսին արժենում է 120 հազար դրամ:

Hotels.am-ի աշխատակցի խոսքերով` Ջերմուկում ևս կան մինիմալ տարբեակներ, իսկ շատ ավելի թանկ տարբերակներ են շքեղ հյուրանոցներով և պայմաններով Ծաղկաձորում և Դիլիջանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում