Հետևելով Facebook-ի քայլերին՝ Yahoo ընկերությունն աշխատանքի է վերցրել Google–ի գործադիր տնօրենին` նպատակ ունենալով մեծացնել գովազդներից ստացվող եկամուտները:
FoxBusiness-ը հաղորդում է, որ 4 տարի առաջ Մարկ Ցուկերբերգի ընկերությունն աշխատանքի էր վերցրել Google-ի համաշխարհային օնլայն վաճառքների և գործողությունների հարցերով զբաղվող վարչության նախագահի առաջին տեղակալ Շերիլ Սանդբերգին՝ որպես իր գլխավոր օպերացիոն տնօրեն:
Yahoo ընկերությունը երկուշաբթի օրը հայտնել է, որ աշխատանքի է վերցրել Մայքլ Բարետին՝ որպես եկամուտների վարչության պետ, ով պատասխանատու է որոնման համակարգի գովազդային եկամուտների և Ամերիկայում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում ու Ասիայում իրականացվող գործողությունների համար: Բարետը պաշտոնը կստանձնի հուլիսին:












































