Շայա Լա Բաֆը մերկացել է իսլանդական «Սիգուր Ռոս» խմբի տեսահոլովակի համար:
Just Jared-ը հաղորդում է, որ Fjögur píanó երգի համար նկարված տեսահոլովակում մերկ 26-ամյա դերասանը ու մի կին ներկայացնում են կնոջ ու տղամարդու կերպարները, ովքեր գտնվում են հավերժական կախվածության և ցանկության մեջ:
Տեսահոլովակի ռեժիսորը Ալմա Հարելն է: Խմբի անդամ Ջորջ Հոլմն ասել է, որ իրենք մինչև վերջ չգիտեին ինչ սպասել Ալմայից, ով երկար ժամանակ խմբի անդամներին չի հայտնել իր մտահղացման մասին:







































