Իրանի հարցով միջազգային միջնորդների «Վեցնյակը» դեռ քննարկումներ չի անցկացնում հանդիպման նոր վայրի վերաբերյալ: Այս մասին հայտարարել է ԵՄ գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի մամլո խոսնակ Մայքլ Մանը։
«Դեռ այդ մասին խոսք չկա: Պետք է սպասել Մոսկվայում բանակցությունների ավարտին և նայել վաղվա երկխոսության ընթացքին, որպեսզի նոր հանդիպում նշանակվի»,- ասել է նա:
Դիվանագետն ընդգծել է, որ Մոսկվայում բանակցություններն ընթացել են կառուցողական մթնոլորտում և տարբերվել են բաղդադյան փուլից նրանով, որ երկխոսությունն ընթացել է Իրանի և «Վեցնյակի» առաջարկների հիման վրա:
Մոսկվայում «Վեցնյակի» ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցություններ են ընթանում ԵՄ ԱԳՆ ղեկավար Քեթրին Էշթոնի և Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլի միջև:










































