Deep Purple խմբի հիմնադիրներից մեկը, Blackmore’s Night կոլեկտիվի առաջնորդ Ռիչի Բլեքմորը և նրա կինը` Քենդիս Նայթը, որդի են ունեցել: Այս մասին, ինչպես գրում է Lenta.ru-ն, երաժշտի կինը հայտնել է իր պաշտոնական կայքում: Հատկանշական է, որ երեխան ծնվել է 2012 թվականի փետրվարի յոթին, սակայն Բլեքմորի ընտանիքը նրա լույս աշխարհ գալու լուրը մի քանի ամիս գաղտնի է պահել:
Ինչպես պատմել է Քենդիս Նայթը, նորածնին անվանակոչել են Ռորի Դարտանյան: Առաջին անունը իռլանդերենից թարգմանաբար նշանակում է «շիկահեր արքա», իսկ Դարտանյան անունն ընտրել են ի պատիվ հրացանակրի:
Դարտանյանը զույգի երկրորդ որդին է. 2010 թ. Բլեքմորն ու Նայթն աղջիկ էին ունեցել: Բացի դստերից և Դարտանյանից, զույգն ունի նաև հասուն որդի` Յուրգեն, ով ծնվել է 1964 թվականին:
67-ամյա Ռիչի Բլեքմորին և 41-ամյա Քենդիս Նայթին կապում են ոչ միայն ընտանեկան, այլև մասնագիտական հարաբերությունները. նրանք երկուսն էլ Blackmore’s Night-ի անդամներ են:









































