Friday, 12 06 2026
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում

ԱԱԾ տնօրեն. Օսկանյանը փորձում է ներկայանալ որպես «քաղաքական հալածյալ»

ՀՀ ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը «Արմենպրես»  գործակալությանը անդրադարձել է ԱԱԾ-ում «Սիվիլիթաս» հիմնադրամի, ԱԺ պատգամավոր  Վարդան Օսկանյանի  կողմից փողերի լվացման եւ հարկերից խուսափելու մեղադրանքով առաջադրված քրգործին: «Հարցաքննության առաջին իսկ օրը Վարդան Օսկանյանը շտապեց հայտարարել, որ հարուցված քրեական գործի հետևում քաղաքական պատվեր կա: Հմուտ դիվանագետը, քաղաքական փորձառություն ունեցող գործիչը, ստեղծված իրավիճակում այլ ելք չգտնելով, շտապեց  նման հայտարարություն անել և շեղել հանրության ուշադրությունը՝ փորձելով քաղաքականացնել քրեական գործը, ստեղծել քաղաքական հետապնդումների  «անմեղ զոհի» կերպար:

Նշեմ, որ ԱԱԾ-ն հայտարարություն արեց միայն Օսկանյանի մամուլին դիմելուց հետո»,-ասել է ԱԱԾ տնօրենը: Վարդան Օսկանյանի և «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանի  հարուցված քրեական գործի շրջանակներում  ցուցմունքներ տալուց հրաժարվելու փաստի վերաբերյալ Գորիկ Հակոբյանն ասել է. «Հարցաքննության ընթացքում նրանց առջև հարուցված քրեական գործի վերաբերյալ կոնկրետ հարցեր դրվեցին, որից հետո նրանք հրաժարվեցին ցուցմունք տալուց:

Օրենքը նրանց տալիս է այդ հնարավորությունը, բայց արդյոք տարօրինակ չէ՞, որ «Սիվիլիթաս»-ի ղեկավարները, որոնց առաքելությունն է  քաղաքացիական հասարակության ամրապնդումը, արդարադատության և օրենքի կայացումը Հայաստանում, ճշմարտության բացահայտմանն աջակցելու փոխարեն, իրենց համար ընտրում են մաֆիոզ կլանային կառույցի ներկայացուցչին հարիր վարքագիծ: Իսկ ի՞նչ է նշանակում հրաժարվել ցուցմունք տալուց: Իմ երկարամյա փորձից ելնելով կարող եմ ասել, որ նման քայլի որպես կանոն գնում են բացահայտման վտանգի հնարավոր  հետևանքները զգացող մարդիկ: Կարելի է բազում օրինակներ հիշել, երբ կայացած ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրներում քաղաքական տարբեր մակարդակի գործիչներ հայտնվում են նման վիճակում՝ կամ որպես մեղադրյալներ, կամ որպես վկաներ, բայց նրանցից որևէ մեկի մտքով անգամ չի անցնում հրաժարվել քննությանն աջակցելուց, ցուցմունք տալուց և այս կերպ խուսափել պատասխանատվությունից:

Հարցին, թե ո՞րն է պարոն Օսկանյանի նման մարտավարության պատճառը ԱԱԾ տնօրենը պատասխանել է. «Կարծում եմ, որ այս ամբողջ աղմուկը հրահրելով Վարդան Օսկանյանը  հանրության ուշադրությունը փորձում է շեղել գործի հիմնական հարցերից և ներկայանալ որպես «քաղաքական հալածյալ»: Այլ կերպ հանրության  ուշադրությունը կկենտրոնանար այն փաստի վրա, որ որևէ հայաստանյան հիմնադրամ կամ քաղաքական գործիչ ամերիկյան ու  եվրոպական մի շարք երկրների կառավարությունների, դեսպանատների և այլ կազմակերպությունների  կողմից չի ունեցել այսպիսի առատ ֆինանսավորում, ինչպիսին ունի «Սիվիլիթասը»:

Մեր անկատար օրենսդրական դաշտը չի բացառում նման ֆինանսավորում: Ուշադրության կարժանանար այն փաստը,  որ  Հայաստանի շահերը  երկար տարիներ արտասահմանում ներկայացնող դիվանագետը այսօր Հայաստանում քաղաքական գործունեություն է ծավալում, թերթ է հրապարակում` ֆինանսավորվելով դրսից: Պարոն Օսկանյանը փաստերի հետ խոսելու այլ ճանապարհ է ընտրել` խուսափել դրանցից, քողարկվել այլ հանգամանքներով, բայց գործում առկա հարցերը անպատասխան չեն կարող մնալ` անկախ որևէ մեկի ցանկությունից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում