Լոնդոնի «Արսենալ»-ի ղեկավարությունը պատրաստ է հրաժարվել թիմի լավագույն ֆուտբոլիստ Ռոբին վան Պերսիի իրավունքներից` 30 մլն եվրոյի դիմաց: Այդ մասին է տեղեկացնում բրիտանական մամուլը:
Ակումբի ղեկավարների հետ հոլանդացի ֆուտբոլիստի ստորագրած պայմանագրի ժամկետը լրանալու է 2013 թվականի հունիսին և կողմերն առայժմ նոր պայմանագիր ստորագրելու համաձայնություն ձեռք չեն բերել:
«Արսենալ»-ի խորհրդի նախագահ Պիտեր Հիլ-Վուդը ավելի վաղ հայտարարել է, որ թիմը պատրաստ է վան Պերսիին առաջարկել ակումբի պատմության մեջ ռեկորդային աշխատավարձ` շաբաթական 130 հազար ֆունտ: Սակայն եթե որևէ այլ ակումբ հոլանդացուն առաջարկի շաբաթական 250 հազար, «Արսենալ»-ի ղեկավարները ստիպված կլինեն բաց թողնել նրան:









































