Ֆրանսիական PIP ընկերության արտադրած իմպլանտները մարդու առողջության համար վտանգ չեն ներկայացնում: Ինչպես տեղեկացնում է BBC-ն, այսպիսի եզրակացության են եկել բրիտանացի մի խումբ բժիշկներ:
Այն մասին, որ PIP-ը կրծքի պրոթեզներ է պատրաստել ոչ բարձրորակ սիլիկոնե գելից, հայտնի դարձավ 2011 թ. վերջին: Այդ լուրը խուճապ էր առաջացրել հազարավոր կանանց շրջանում, որոնք կատարել էին կրծքի մեծացման վիրահատություն:
Խուճապային տրամադրությունների վրա յուղ լցրեց Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը` շուրջ 30 հազար կանանց խորհուրդ տալով հեռացնել իմպլանտները:
Բրիտանացի գիտնականները զանգվածային թեստավորման միջոցով պարզել են, որ PIP-ի օգտագործած սիլիկոնը չի պարունակում տոքսիկ ու քաղցկեղածին նյութեր:












































