Հունաստանի ձախ ծայրահեղական «Սիրիզա» կոալիցիայի առաջնորդ Ալեքսիս Ցիպրասը հրաժարվել է մտնել կոալիցիոն կառավարություն: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է աջակենտրոն «Նոր ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդ Անտոնիս Սամարասը «Սիրիզա»-ի առաջնորդի հետ հանդիպումից հետո:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, Հունաստանի նախագահ Կարոլոս Պոպուլյասը այսօր աջակենտրոնների առաջնորդին է հանձնել կոալիցիոն կառավարություն ձևավորելու մանդատը: «Նոր ժողովրդավարությունը»-ը երկրում կայացած արտահերթ ընտրությունների արդյունքում խորհրդարանի 300 տեղից կստանա 129-ը:











































