Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանցի ինժեներները ստեղծել են նոր մարտական մեքենա: Այն 100 տոկոսով տեղական արտադրության է: Առաջին փուլում մշակվել են մարտական մեքենայի երկու մոդելներ՝ հետախուզական և մարտական: Հաջորդ փուլերում պլանավորված է ստեղծել այլ նշանակության մեքենաներ:
Ադրբեջանական լրատվամիջոցի պնդմամբ՝ այս մեքենաներն իրենց մանևրայնությամբ, բալիստիկ հրթիռներից պաշտպանվածությամբ, իրենց ամրությամբ գերազանցում են վրացական «Դիդգորի» և հայկական «Հայկ» մարտական մեքենաներին:
Ներկայումս Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարությունը հարավ-աֆրիկյան Paramount Group ընկերության հետ արտադրում է Matador և Marauder զրահատրանսպորտ:







































