The Jerusalem Post-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանը պլանավորել է ռուսական «Կալաշնիկով» տիպի ինքնաձիգները փոխարինել իսրայելական Tavor ինքնաձիգներով:
Վերջինիս տրամաչափը կազմում է 5.56 միլիմետր, այն մշակել է Israel Weapon Indasrties կոնցեռնը, իսկ արտադրվում է Israel Military Industries կոնցեռնի կողմից: Ադրբեջանին իսրայելական զենքի մատակարարումներն իրականացնելու է Israel Aerospace Industries (IAI) պետական ընկերությունը:
IAI-ն պետք է նաև մի քանի տասնյակ անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) մատակարարի Ադրբեջանին:











































